▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի մայրը Գյումրիում ասել է, որ որդին 100 տոկոսով կառաջադրվի

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, Գյումրիում ԲՀԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ երաշխավորել է, որ որդին՝ Գագիկ Ծառուկյանը, անպայման կառաջադրվի ՀՀ 2013թ.-ի նախագահի ընտրություններում: «100 տոկոսով կառաջադրվի»,- ասել է Ռոզա Ծառուկյանը:

Այս մասին գրում է Galatv.am-ն ու նշում, որ երեկ Ռոզա Ծառուկյանը Գյումրիում է եղել՝ ծաղկեպսակ դնելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Հատկանշական է, որ նա այդ այցի մասին նախօրոք տեղյակ չի պահել Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ով երեկ քաղաքապետարանում ընդունել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին: Գագիկ Ծառուկյանի մորը Գյումրիում դիմավորել են մարզի մյուս ԲՀԿ –ականները՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Վարդևան Գրիգորյանը, Ռոբերտ Զաքարյանը և այլք: Ռոզա Ծառուկյանը եղել է Գյումրու ծննդատանը, այնուհետև մանկատանը, վերջում այցելել է Գյումրու ծերանոց: Վերջին կանգառում ԲՀԿ-ականներին միացել է նաև Սամվել Բալասանյանը:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին