▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի անակնկալ որոշումը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ենթադրվում է, որ այս տարվա դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունից հետո էլ, ինչպես անցած անգամներում, Գագիկ Ծառուկյանը չի ստանձնելու որեւէ պաշտոն եւ, ամենայն հավանականությամբ, չի վերցնելու նույնիսկ պատգամավորական մանդատը:

 

 

 

 

 

 

 

 

Նա պարզապես օգտագործելու է իր հեղինակությունը կուսակցության համար տպավորիչ ձայներ ապահովելու: Այս անգամ ԲՀԿ ցուցակի անակնկալը թերեւս կլինի այն, որ ԲՀԿ-ի քաղաքական թեւը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը չի լինելու ընտրական ցուցակներում: Պատճառների մասին երկու կողմերն էլ լռում են:

 

 

 

 

 

 

 

 

Միայն թե նկատենք՝ ԲՀԿ-ն առանց իր քաղաքական թեւի ներկայացուցչի, ըստ էության, անընկալելի կլինի: Այս իմաստով անչափ հետաքրքիր է, թե ովքեր են լինելու ԲՀԿ-ի ցուցակներում, որոնք կկարողանան փոխարինել կուսակցության ծանր հրետանի հանդիսացող Նաիրա Զոհրաբյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին