«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ երեկ Երեւանում վեր է խոյացել «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները խորհրդանշող հուշարձանը: Հուշարձանի բացումը եւ հայկական ֆուտբոլի հանդեպ հեռահար հետաքրքրությունը Ծառուկյանի կողմից պատահական չէ:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անընդմեջ պարտություններից, առավել եւս վերջին՝ Ռումինիա-Հայաստան խաղի խայտառակ պարտությունից հետո հաճախացել են խոսակցությունները, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հիվանդության պատճառով չի կարողանում լիարժեքորեն իրականացնել իր գործառույթները եւ պետք է հրաժարական տա:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը փորձում է ընդլայնել իր տիրապետությունը եւ ՀԱՕԿ-ի հետ գլխավորել նաեւ ֆուտբոլի ֆեդերացիան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում