▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը զայրացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեփական ինքնաթիռով Քաթարի մայրաքաղաք Դոհա մեկնած Գագիկ Ծառուկյանը նույն ինքնաթիռով էլ մեկնել է Անթիլիաս` Արամ Ա-ի հետ հանդիպման` հալեպահայության խնդիրների լուծման նկատառումներով: Որքան գումար է այս անգամ ներդնելու այդ խնդրի լուծման համար, մեզ չհաջողվեց պարզել։

Հիշեցնենք, սակայն, որ մեկ տարի առաջ նա 500 հազար ԱՄՆ դոլար էր նվիրել: Քաղաքականություն մուտքի նախադռանը կանգնած Ծառուկյանի այս մի այցը Լիբանան ունի մի քանի այլ «հմայքներ» եւս. նախ` Ծառուկյանն առաջ է ընկնում ֆորբսահայ Ռուբեն Վարդանյանից, որը նույնական ծրագիր է սկսել սիրիահայության համար, եւ ապա՝ որքան էլ պարադոքսալ, Ծառուկյանի այս այցը Դաշնակցության պատմական օրրան Անթիլիաս կատարվել է առանց Դաշնակցության եւ նրա առաջնորդ Հրանտ Մարգարյանի ուղեկցումի:

Նախկինում նման այցերի ժամանակ Ծառուկյանին ուղեկցում էր հենց ընկեր Հրանտը. նախորդ տարի՝ Անթիլիաս, այս տարի սեպտեմբերին` Իրան, նա բոյով մեկ կանգնած էր գործարարի կողքին:

Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ի եւ Ծառուկյանի միջով «սեւ կատու» է անցել: Լուրերը, որ դաշնակցականները գնացել՝ Սերժ Սարգսյանին բողոքել են, թե ինչու է Ծառուկյանը կրկին վերադառնում քաղաքականություն` սուփրի վրա մի բերան էլ է ավելանում, նա լուրջ է ընդունել եւ զայրացել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին