▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ն վստահեցնում է, թե «Վերնատան» ձեւաչափին չի միանալու, բայց Գագիկ Ծառուկյանը Ծառուկյան չէր լինի, եթե այս անգամ էլ սեփական քաղաքական հետագծին հավատարիմ չմնար։

Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն հրավերը չի ընդունել ու չի գնացել «Վերնատան» հավաքին, բայց այս հավաքի «կորիզին» իր խողովակներով վստահեցրել է, որ նրանց մտահոգությունները կիսում են ու նրանց հետ են։ Սակայն սա չի խանգարել Գագիկ Ծառուկյանին, որ միաժամանակ այլ ուղղությամբ էլ հավաստումներ շռայլի։

Վերջին շրջանում ԲՀԿ խմբակցության պատգամավորների քննադատական ելույթներից հետո էլ Ծառուկյանը շտապել է այս ուղղությամբ էլ հարցերը կարգավորել։ Սեփականատիրոջ վերածված ԲՀԿ առաջնորդը Նիկոլ Փաշինյանին էլ այլ խողովակներով հավաստիացրել է, որ նրա կողքին է եւ աջակցում է «հեղափոխական գաղափարներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին