▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը վերադառնու՞մ է

Այսօր մամուլում տարածվեց տեղեկություն, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն և 2017 թվականի ընտրություններում գլխավորել ԲՀԿ համամասնական ցուցակը:

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, համանուն խմբակցության ղեկավար  Նաիրա Զոհրաբյանի հետ, ով նշեց, որ ինքն այդպիսի  տեղեկություն չունի ,  ավելացրեց նաև, որ եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, ապա և՛ ինքը, և՛ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միանշական կողջունեն այդ քայլը:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ  մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը զբաղված է շատ կարևոր գործով:

«Պարոն Ծառուկյանն այս պահին ունի խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկով՝օգոստոսին տեղի ունեցող օլիմպիական խաղերին հայ հավաքականի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմամբ, համակարգմամբ:Իսկ ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին Գագիկ Ծառուկյանի մասնակցել-չմասնակցելուն, ապա նշեմ, որ պաոն Ծառուկյանը նույնիսկ չի մտածել այդ մասին, քանի որ, ինչպես նշեցի, զբաղված է շատ ավելի կարևոր գործերով: Եվ եթե նման որոշում լինի, ապա հայդ մասին կհայտարարի հենց ինքը»:

Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին