▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը կքննարկի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը քննարկել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցն ու ընդունել հայտարարություն։

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ասված է. «ԲՀԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով հանրապետության բոլոր համայնքներում և Երևանում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պահանջն ու ցանկությունը,

Հաշվի առնելով մեր երկրում հանրային-քաղաքական մեծ համախմբում ապահովելու անհրաժեշտությունը, որը ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը,

Հաշվի առնելով երկրի ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերները բացառապես մեծ համախմբմամբ լուծելու հրամայականը,

Հաշվի առնելով, որ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալով որևէ այլ գործիչ և քաղաքական ուժ ի զորու չեղավ լուծելու այդքան անհրաժեշտ հասարակական-քաղաքական համախմբման խնդիրը,

ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու և մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին