▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը ինքնաթիռում քնել ու չի իջել Մոսկվայում

Hraparak.am-ը գրում է, որ օրվա սյուրպրիզը Ծառուկյանի Մոսկվա գնալ- գալն է: Լրատվական առուների մի մասը, որ Ծառուկյանի բաղչով է գնում, ասում է, որ ամեն ինչ օքեյ է ու մեր տղան սաղ- սալամաթ Մոսկվա է հասել, ում որ պետք է՝ հանդիպե՜լ է, ինչ որ պետք է՝ ասե՜լ է: Թե ում է տեսել, ինչ է ասել, տեսագրությունները կհրապարակվեն: Առուների մի մասն էլ, որ Բաղրամյանով է գնում, հակառակն է պնդում:

Московская правда-ն են մեջ բերում, իրենք ավելի պրոֆեսիոնալ են գործում, /թե հիմա պրավդա որտեղից/՝ իբր Ծառուկյանը վերադարձել է Հայաստան ձեռնունայն և Մոսկվայի փաստացի ակնարկով առ այն, որ մոտ ապագայում ԲՀԿ-ն երկրի ներքաղաքական դաշտում կարող է միայն երկրորդական դերի հավակնել: «Այսպիսով՝ Ծառուկյանի` ռուսաստանյան բարձրաստիճան դեմքերի հետ հանդիպելու աղոտ հույսերը և ԲՀԿ-ի խամաճիկավար Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան կապերը վերջնական ֆիասկո են ապրել»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին