▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Բաղրամյան 26. «Ժողովուրդ»

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտրությունը ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի պաշտոնում դուր չի եկել Հայաստանի օլիմպիական կոմիտեի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Երբ նախօրեին նա գնացել է՝ դիմավորելու Բրյուսելից վերադարձող Սերժ Սարգսյանին, հենց «Զվարթնոց» օդանավակայանում բախվել է Արթուր Բաղդասարյանի հետ՝ նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տեղալով: Բաղդասարյանն էլ պաշտոնյաներին «բաժանող» ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկունքից Ծառուկյանին է հիշեցրել իր իրական կարգավիճակը, թե «առյուծ էիր, կատու դարձար»: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս միջադեպից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Բաղրամյան 26, որտեղ Սերժ Սարգսյանի հետ շուրջ 2 ժամ զրուցել են: Մեր տեղեկություններով`  Ս. Սարգսյանն ամեն կերպ փորձել է հարթել իրավիճակը, քանի որ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասել էր, թե ՀԱՕԿ-ը հանդես է գալու հայտարարությամբ, ինչը նշանակում էր, որ ամեն ինչ ավելի էր թեժանալու: Այս լուրը երեկ չկարողացանք ճշտել կողմերից:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին