▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը և Խաչատուր Սուքիասյանը երրորդ թոռնիկն են ունեցել

«Հրապարակ»-ը գրում է. «Գագիկ Ծառուկյանը և Խաչատուր Սուքիասյանը երրորդ թոռնիկն են ունեցել։ Անվանակոչել են Սառա։ Սա Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու երրորդ զավակն է, առաջին երկուսը երկվորյակ աղջիկներ են։ Մեզ պատմեցին, որ ծնունդն ընդունել են Մարգարյան ծննդատանը։

Երեխայի ծնվելուց հետո հիվանդանոց այցելած Ծառուկյանն աջուձախ «շնորհակալություններ» է բաժանել բուժանձնակազմին՝ սկսած պահակից, վերջացրած բուժքույրերով, և նրա այցը մեծ իրադարձություն է դարձել Մոր և մանկան առողջության կենտրոնի համար, իսկ Խաչատուր Սուքիասյանը «ձեռքը գրպանը չի տարել»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին