Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) րոպեներ առաջ միաձայն հաստատել է «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում կառավարության առաջարկած փոփոխությունը, որով պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
Ինչպես հաղորդում է lefigaro.fr-ն՝ փոփոխությամբ նախատեսվում է մեկ տարի ազատազրկում կամ 45 հազար եվրոյի չափով տուգանք սահմանել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար:
Օրինագիծը այժմ կներկայացվի Սենատի քննարկմանը:
Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet