Հռոմի պապ ֆրանցիսկոսը դատապարտել է Մյունխենում և Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունները. այս մասին գրում է ria.ru-ն:
«Այս օրերին մեր հոգիները կրկին ցնցեցին ծանր ահաբեկչությունների և բռնությունների մասին տխուր լուրերը, որոնք հանգեցրին ցավի և մահվան: Ես մտածում եմ դրամատիկ իրադարձությունների մասին Գերմանիայի Մյունխենում և Աֆղանստանի Քաբուլում, որտեղ բազմաթիվ անմեղ մարդիկ մարդիկ զոհվեցին»,- ասել է Հռոմի պապը՝ հավատացյալների առջև ելույթ ունենալիս և կոչ է արել բոլորին միանալ աղոթքին և խնդրել, որ «Աստված բոլորին բարության և եղբայրության մտադրություն ներշնչի»: