▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանցիսկոս Առաջին. Urbi et Orbi ([Օրհնություն] քաղաքին ու աշխարհին)

Եվ այսպես` Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետը Ֆրանցիսկոս Առաջինն է:

Պապի պատշգամբից նա  ողջունել է  Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալներին`  լատիներեն «Urbi et Orbi» ([Օրհնություն] քաղաքին ու աշխարհին) ավանդական ավետիսով։

Հռոմի նորընտիր Պապը Արգենտինայից կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն է։

Խորխե Մարիո Բերգոլյոն 76 տարեկան է: Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին: Ձեռնադրվել է 1969 թվականին: Եպիսկոպոս է դարձել 1992 թվականին, կարդինալ՝ 2001 թվականին: Արգենտինայի կաթոլիկ համալսարանի Մեծ կանցլերն է:

Հայտնի է, որ Կարդինալ Բերգոլիոն հրաժարվել էր անձնական լիմուզինից եւ վարորդից, նախընտրում էր հասարակական տրանսպորտը և  ինքն էր իր համար ուտելիք պատրաստում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին