Բավական իրատեսական տարբերակ եմ առաջարկում, որի ֆինանսավորման աղբյուրները գտնելը նույնպես իրատեսական են: Ֆուտբոլի այլընտրանքային ֆեդերացիա կազմավորելու անհրաժեշտություն կա: Հասկանալի պատճառներով՝ այլընտրանքային ֆեդերացիան չի կարող լինել ՈՒԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի անդամ, եւ չի կարող մասնակցություն ունենալ այդ կառույցների հետ կապված գործունեությանը, սակայն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման առումով կարող է շատ ավելին անել, քան ներկայում արվում է: Այդպես էլ որեւէ լուրջ ուշադրություն չդարձվեց մարզերում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, բայց վստահ կարող եմ ասել, որ բոլոր մարզերում էլ կան հրաշալի ֆուտբոլիստներ, ովքեր եթե նույնիսկ այսօր խաղային Դանիայի երիտասարդականի դեմ, շատ ավելի պատվախնդիր հանդես կգային: Այլընտրանքային ֆեդերացիան հնարավորություն կունենա անցկացնելու մանկապատանեկան ֆուտբոլի բազմաթիվ մրցաշարեր եւ վստահ եմ՝ շատ սեղմ ժամկետներում ի հայտ կգան իսկապես տաղանդավոր, այլ ոչ թե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով ֆուտբոլիստներ: Ընկերներիցս մեկը Հասարակական կազմակերպություն բացելու լավ ծրագիր ունի եւ կարծում եմ՝ դրա հիմքի վրա, կարելի է ստեղծել այսօր արդեն անհրաժեշտություն դարձած Հայաստանի ֆուտբոլի այլընտրանքային ֆեդերացիան: