▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուլ հաուս»-ից Հրաչը` կերպարի, արձագանքների ու անձնականի մասին

ESem.am-ը գրում է. Այս շրջանում «Ֆուլ հաուս»-ում նկարահանվող Մոսո Կարապետյանը պատասխանեց ESem.am-ի հարցերին ու որոշ բացահայտումներ արեց: Թատերական ինստիտուտն ավարտած դերասանի հետ խոսել ենք իր կերպարի, դրա մասին ստացած արձագանքների, նոր ներկայացումների, անձնագրային անվան ու անձնական կյանքի մասին:

- Ինչպե՞ս հայտնվեցիր հեռուստաեթերում, սերիալներում:

– Հեռուստատեսությունում հայտնվել եմ 2007-2008 թվականներին, երբ Գրիգոր Դանիելյանից առաջարկ ստացա խաղալու «P.S. club»-ում: Իսկ սերիալներում հայտնվել եմ զինվորական ծառայությունից հետո` 2012 թվականին, երբ Արմեն Պետրոսյանը` Մենչը, առաջարկեց խաղալ «Եռաչափ սեր» սերիալում:

- Այժմ «Ֆուլ հաուսում» մարմնավորում ես Հրաչին. ի՞նչ արձագանքներ ես հիմնականում ստանում: Որևէ նմանություն ունե՞ք:

– Հիմնականում շատ լավ ու դրական արձագանքներ եմ լսում. վատ բաներ դեռ չեմ լսել: Նկատել եմ, որ շատ են կրկնօրինակում Հրաչին: Ես և Հրաչը բացարձակ նման չենք իրար, բայց հեշտությամբ եմ մրամնավորում այդ կերպարը: Կարելի է ասել՝ հենց նկարահանման հրապարակ եմ մտնում, դառնում եմ Հրաչ  Իմ կարծիքով, Հրաչը ուժեղ, քյարթու տղա է, մտածում է, որ իր ասածն ամենաճիշտն է: Նրան հանգամանքներն ու վայրը չեն հետաքրքրում, անում է այն, ինչն իր կարծիքով ճիշտ է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին