▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուլ հաուս»-ի Ռուբենն՝ իր դերի, առաջիկա ծրագրերի ու սիթքոմի մասին

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցը սցենարիստ, դերասան «Ֆուլ հաուս» սիթքոմում բարմեն Ռուբենին մարմնավորող Գարիկ Սեփխանյանն է:

-Գարիկ, վերջին տարիներին հեռուստադիտողը տարբեր հումորային ծրագրերի շրջանակներում է Ձեզ տեսնում, սակայն կհամաձայնեք, որ հատկապես «Ֆուլ հաուս»-ում դուք սիրվեցիք և ընդունվեցիք: Հետաքրքիր է՝ ինչի՞ հետ եք կապում Ձեր կերպարի այսչափ հաջողությունը:

-Ճիշտ է տարբեր կերպարներ եմ ունեցել, բայց ասեմ ավելին մարդիկ կան, ովքեր ինձ դիմում են իմ խաղացած հին կերպարների անուններով: Իսկ ինչ վերաբերվում է այս կերպարին, չգիտեմ երևի այս կերպարը գռոտեսկային չէ, այլ ավելի իրական է:

-«Ֆուլ հաուս» սիթքոմն այսօր ամենավարկանիշային ծրագրերից մեկն է, ու սխալ կլինի այդ հաջողությունը վերագրել միայն ստեղծագործական թիմին, քանի որ այս թիմը մինչ այս տարբեր նախագծեր է իրականացրել, կրկին հաջողված, բայց ոչ այսչափ: Կխնդրեի տալ Ձեր դիտարկումները որպես սցենարիստ, ի՞նչն է այս սիթքոմի հաղթաթուղթը:

-Մինչև «Ֆուլ հաուս»-ը  «Երևան» նախագիծն էր, որը նույնպես բարձր վարկանիշ է ունեցել: Բայց «Ֆուլ հաուս»-ը այլ ֆորմատ ունի  և այն պետք չէ համեմատել մյուսների հետ: Իսկ ինչ վերաբերվում է հաղորդման հաջողությանը, իհարկե, ամեն ինչ մեկը մյուսի հետ կապված է. եթե ունենք լավ սցենար, ապա պետք է դերասանն էլ լավ խաղա,  տեխնիկական խումբն էլ ճիշտ նկարահանում իրականացնի, մոնտաժը նույնպես և այլն: Այսինքն՝ դրանք բոլորն էլ շաղկապված են միմյանց հետ: Մեր ստեղծագործական թիմում յուրաքանչյուրն իր գործն անում է պրոֆեսիոնալ, ճիշտ և ամեն մանրուքի վրա ուշադրություն է դարձվում: Հավանաբար, սրա հետ է կապված հաղորդման հաջողությունը:

-Քանի որ Դուք սիթքոմի սցենարիստներից մեկն եք, կպատմե՞ք մի փոքր այդ աշխատանքներից:

-Սցենար գրելը դժվար աշխատանք է: Իրականում ամեն  իրավիճակի, ամեն սերիայի վրա շատ մեծ աշխատանք է տարվում, քանի որ հենց սցենարն է հանդիսանում հիմք, որի վրա կառուցվում է սերիան:

-Մի անգամ նշել ոք, որ Ձեր կերպարը ստեղծելիս ձեզ համար ավելի հեշտ է, կբացատրեք՝ ինչո՞ւ:  Իսկ ինչո՞վ է պայմանավորված  այն, որ Ձեզ երկրորդական դեր է բաժին հասել:

- Դե քանի որ ես սցենարիստներից մեկն եմ, ինձ համար ավելի հեշտ է կերպար ստեղծելը, որովհետև դա առիթ է, որտեղ կարողանում ես կերպարին ավելի խորը ուսումնասիրել: Իսկ ինչ վերաբերվում է երկրորդական դերերին ես խաղում եմ այն դերը, որը համապատասխանում է ինձ ու ընդհանրապես մեզ մոտ այդպես է՝ դերասանը խաղում է այն դերը,  որն ավելի համապատասխանում է կերպարին:

-Կխնդրեի մի փոքր մանրամասնել «Ֆուլ հաուսի» առաջիկա ռուսաստանյան համերգների մասին, նաև եթե կան սիթքոմի հետ կապված այլ նորություններ, նշեիք դրանք ևս:

-Մայիսի 26-ից մենք համերգային շրջագայություն ունենք Ռուսաստանի 13 քաղաքում: Համերգը կոչվում է «Ֆուլ հաուս և Միհրան Ծառուկյան»: Ծրագրով՝ Միհրանը երգում է և համերգի ընթացքում «Ֆուլ հաուս»-ը ներկայացնում է հումորային համարներ, որոնք հատուկ գրվել են բեմի համար: Այն հեռուստատեսությամբ չի ցուցադրվի:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին