▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Football.ua. Որտեղ կարող է տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանը

Ուկրաինական հայտնի Football.uaկայքը հետաքրքիր հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասին, որտեղ կայքի մասնագետները փորձել են որոշել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հենրիխի տրանսֆերի հավանականությունը այլ ակումբներ: Կայքը նաև բնութագրել է Հենրիխի ելույթները

Ընթացիկ մրցաշրջանում իսկական հայտնության դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Նա ոչ միայն զարմացնում է արդյունավետ խաղով Ուկրաինայում, այլ նաև հիանալի տպավորություն է թողել եվրոպական մրցաշարերում: Մեծագույն ակումբների համար Հենրիխը կարող է ճիշտ ձեռքբերում լինել, որովհետև նա գնալով ավելի լավ ֆուտբոլ է ցուցադրում: Ավելի լավ ժամանակահատված միգուցե Մխիթարյանը չունենա և ճիշտ ժամանակն է տեղափոխվել գրանդ ակումբներից որևէ մեկը, սակայն 40 միլիոն եվրո, որը սահմանել է ակումբը Հենրիխի դիմաց, կարող է փչացնել Հենրիխի տեղափոխությունը գրանդ ակումբներից որևէ մեկը:

Հենրիխ Մխիթարյան

Շախտյոր — Լիվերպուլ  15 միլիոն ֆունտ ստերլինգ

Այս նախագծի շրջանակում մենք արդեն ուսումնասիրել ենք Եվգենի Կոնոպլյանկայի տեղափոխությունը Լիվերպուլ և Հենրիխի տեղափոխության պատճառները նույնն են` արագություն, երիտասարդ տաղանդ, թիմային միտք: Ներկայիս Բրենդան Ռոջերսի թիմում հաստատ Մխիթարյանի համար տեղ կգտնվի և եթե հանկարծ Սուարեսը հեռանա….

Այստեղ արդեն կարող է խոսել այլ գործոններ: Ենթադրենք Լիվերպուլը պատրաստ է վճարել համապատասխն գումարը, սակայն առանց Շախտյորի և Հենրիխ Մխիթարյանի համաձայնության տրանսֆերը չի կարող իրականանալ: Հենրիխ Մխիթարյանին Շախտյորի կազմում սպասվում է Չեմպիոնների լիգայի մրցաշարը, իսկ տեղափոխվելով Լիվերպուլ նա կզրկվի մասնակցությունից ամենահեղինակավոր ակումբային մրցաշարից, սակայն գերառաջնությունում հանդես գալը նույնպես մեծ մարտահրավեր է:

Տրանսֆերի հավանականությունը 20%

Շախտյոր — Արսենալ  15 միլիոն ֆունտ ստերլինգ

Արսենալի հետաքրքրության մասին խոսվել է շատ վաղուց, սակայն վերջին շրջանում Արսենալի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել: Կանոնիերիները այլևս չեն ցանկանում երիտասարդ տաղանդների վրա գումարներ ծախսել, այլ կարող են իրենց թույլ տալ Սանտի Կազորլայի և Լուկաս Պադոլսկիի կարգի աստղերին: Իսկ մյուս կողմից դա նշանակում է, որ Արսենալը գումարներ ունի և իրեն կարող է թույլ տալ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Սակայն տրանսֆերային պատուհանի բացմանը շեմին Արսենալը գրեթե չի խոսում Հենրիխ Մխիթարյանի տրանֆերի մասին: Եթե Ուիլշերը պատրաստ լինի և լավ մարզավիճակում լինի նաև Կասորլան, ապա Արսենալին Հենրիխի դիրքի ֆուտբոլիստը այնքան էլ պետք չէ:

Արսենալի պարագայում շատ հավանական է, որ հենց Հենրիխը շահագրգիռ լինի տեղափոխվել Լոնդոն, ինչպես նաև Կանոնիերիները կկարողանան բավարարել Շախտյորի պահանջները, բայց պետք է նշել, որ Լիվերպուլին Հենրիխ Մխիթարյանն ավելի շատ է հարկավոր, քան Արսենալին:

Տրանսֆերի հավանականությունը 20%

Շախտյոր — Տոտենհեմ 15-17 միլիոն ֆունտ ստերլինգ

Հերթական անգլիական ակումբը, որը հետաքրքրվել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով: Տոտենհեմը տրանսֆերային ամբողջ պատուհանը կառուցելու է Գարեթ Բեյլի շուրջը, ինչպես նաև մեծ դերակատարում կունենա Չեմպիոնների լիգայում հայտնվել — չհայտնվելու գործոնը: Եթե թիմին հաջողվի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, ապա Գարեթ Բեյլը կմնա թիմում և Տոտենհեմը այլ խոշոր տրանսֆերներ իրեն թույլ չի տա, իսկ միգուցե Բեյլի տեղափոխությունը որևէ առընչություն չունենա Հենրիխ Մխիթարյանի հավանակա տրանսֆերի գործում, որովհետև Տոտենհեմին հարկավոր է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Լենոնը, Դեմպսին, Սիգուրդսոնը և Հոլտբին կայուն խաղ չեն ցուցադրում, իսկ Տոտենհեմը իր առջև լուրջ խնդիրներ է հետապնդում:

Վիլիանի դեպքում Տոտենհեմի գումարը չհերիքեց, սակայն Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նույնպես լուրջ է: Անգլիական ակումբներից ամենահավանականը համարում ենք Հենրիխի տեղափոխությունը Տոտենհեմ

Տրանսֆերի հավանականությունը` 30%

 

Շախտյոր — Ֆիորենտինա 15 միլիոն եվրո

Ֆիորենտինան ընթացիկ առաջնությունում մինչև վերջին տուրը պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Առաջին անգամ Մխիթարյանի տրանսֆերի մասին Ֆիորենտինան անդրադարձել է 2012 թվականի հուլիսին, սակայն այն ժաանակ Շախտյորի աստղին ձեռք բերելու համար Մանուշակագույնները ֆինանսական հնարավորություն չունեին: Քիչ հավանական է, որ Մխիթարյանի ծառայություններով կհետաքրքրվեն եվրոպական լավագույն 5 ակումբները և տեղափոխությունը Ֆիորենտինա միանշանակ մեկ քայլ առաջ կլինի:

Ֆիորենտինան չունի մեծ գումարներ և աստեղային ֆուտբոլիստներ: Հենրիխը Ֆիորենտինային հարկավոր չէ, եթե թիմից չհեռանա Ստեֆան Յովետիչը, սակայն նրա տրանսֆերի դեպքում ակումբը համապատասխան միջոցներ կունենա և այդ պարագայում Հենրիխի տրանսֆերը հավանականությունը կրկնակի կմեծանա:

Տրանսֆերի հավանականություն`  Յովետիչի մնալու դեպքում 5%, Յովետիչի հեռանալու դեպքում`25%

 

Աղբյուրը` Footballcity.am 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին