▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Flyone-ը չեղարկել է թռիչքը, ուղևորներին՝ թողել Փարիզում

Հայելի․am-ը գրում է․ «Մեկ ամիս առաջ Flyone ընկերությունը ուղղակի պատանդ էր թողել իր ուղևորներին Միլանում։ Բազմաթիվ անգամներ նախատեսված չվերթի հետաձգումից հետո, այն ուղղակի չեղյալ էր համարվել․ ուղևորներին հրաժարվել էին տեղափոխել Հայաստան կամ տրամադրել կացարան, ուղևորները շուրջ երկու օր անելանելի վիճակում կարելի է ասել գերեվարված էին» Միլանում։ Մեր հրապարակումից անմիջապես հետո այդ փնթի ու մարդկանց վրա թքած ունեցող ընկերությունը շուտափույթ կազմակերպեց ուղևորների տեղափոխումը Հայաստան։ Փոխհատուցման մասին, դե իհարկե, խոսք անգամ չի գնացել։

Այս անգամ ընկերությանը զոհ են գնացել Փարիզ-Երևան թռիչքի ուղևորները։ Նոյեմբերի 8-ին՝ ժամը 20։20-ին, նախատեսված թռիչքը 2 անգամ 2 ժամով հետաձգվելուց հետո ուղղակի չեղարկվել է։ Ընկերությունը չի տրամադրել ոչ մի հստակ տեղեկատվություն ոչ հետաձգման, ոչ էլ չեղարկման մասին։ Ուղևորներին պարզապես ուղղորդել են իրենց ուղեբեռը ետ վերցնելու։ Մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում։ Ասում են, թե առավոտյան 10։30-ին թռիչք կլինի, սակայն ուղևորները չեն հավատում դրան՝ հաշվի առնելով ընկերության խայտառակ վատ համբավը։

Ուղևորներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ «մարդկանց սկզբից խաբել են, ազնիվ ուղևորներին «հիմարի տեղ են դրել», ասել են թե իբր ուշ է ինքնաթիռը թռել Երևանից, ապա ասել են, թե ճանապարհին ինքնաթիռը կանգնել է Մյունխենի օդանավակայանում վատառողջ ուղևորի պատճառով։ Մարդկանց ուղղակի 6 ժամ պահել են «Շարլ դը Գոլ» օդանավակայանում կեղծ տեղեկատվությամբ և հետաձգել թռիչքը։ Ես իմ 6-ամյա դստեր ու կնոջ հետ ուղղակի ուզում եմ տուն՝ Հայաստան, հասնել»։

Ի՞նչ արդարացում կարող է տրամադրել Flyone-ը ավիաընկերության թանկ տոմսերը գնող ազնիվ ուղևորներին, որոնք իրենց երեխաների հետ ուղղակի փորձում են տուն հասնել։ Այս անգա՞մ էլ ընկերությունը կխուսափի պատասխանատվությունից և փոխհատուցում տրամադրելուց» ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին