Մարտի 8-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում ֆլեշմոբեր է կազմակերպել: Դրանցից մեկը տեղի է ունեցել Հյուսիայի պողոտա – Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում: Միանման հագնված տասնյակ երիտասարդներ րոպեների ընթացքում ժամանակակից մոտիվներով հայկական պարային հետաքրքիր համար են ներկայացրել:
Օրվա ընթացքում ֆլեշմոբեր են կազմակերպվել նաև Շենգավիթ վարչական շրջանի` Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վորչական շրջաններում էլ համապատասխանաբար Գայի և Զորավար Անդրանիկի արձանների հարակից տարածքներում:
Տեսանյութը` ստորև.