Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հավանական է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր բախումները։ Միջազգային վարկանիշային գործակալության՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում ասվում է, որ կարող են լինել հետագա հատուկենտ բախումներ, իսկ անցյալ տարվա սկզբից իրավիճակի վատթարացման վտանգը մեծացել է։ «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի հետ հարաբերություններում լարվածությունը սրվել է։ Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի լարված են թվում, և ԵՄ-ն ստանձնել է սահմանափակ դիտորդի դեր Հայաստանում»,- նշում է գործակալությունը։ Միևնույն ժամանակ, փորձագետները խոստովանում են, որ Բաքուն և Երևանը կարող են խաղաղ համաձայնության գալ։ |
Fitch Ratings-ը հավանական է համարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet