«Թաթոյան» հիմնադրամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ գրառմամբ. «Սյունիքի Տեղ համայնքում մեր փաստահավաք առաքելության ընթացքում ֆիքսել ենք ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներխուժումներն ու նրանց հանցավոր արարքները, որոնք հակասում են միջազգային նորմերին։ Բոլոր փաստերն ու ապացույցները մանրամասն վերլուծվել են, դրանք առաջիկայում կուղարկվեն նաև միջազգային կառույցներին»: |