▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիննախը շարունակում է հարստացնել նախկին նախարարին․«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունը չի պատրաստվում գերատեսչական ծախսերի կրճատման շրջանակներում հրաժարվել Տիգրան Մեծ 4 հասցեում «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած իր տարածքներից, տեղեկացրել են նախարարությունից:

Պատասխանելով ՀԺ-ի հարցին, նախարարությունը նշել է. ««Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած տարածքը 400 քմ կրճատվել է: Եթե 2014թ. հունիսից ֆիննախը վարձակալում էր 2150 քմ եւ դրա դիմաց 1 տարվա համար վճարում 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ  եւ 1 տարվա համար վճարում արդեն 116,6 մլն դրամ»: Նշենք, որ այդ տարածքը վարձակալել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, մինչ այդ նախարարությունը բարեհաջող տեղավորվում էր իր շենքում:

Բայց նախկին նախարարն իր թիկնապահներին առանձին տարածք տրամադրելու, շենքը վերանորոգելու եւ ավելի լայն պայմաններ ապահովելու համար տարեկան 124 մլն դրամ է վճարել ՀՀ սուղ բյուջեից: Իսկ գործող նախարար Վարդան Արամյանն էլ ընդամենը 400 քմ կամ 8 մլն դրամով է կրճատել այդ շռայլությունը: Հիշեցնենք, որ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին