▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինանսների նախարարի խոստովանությունը Ֆեյսբուքից կորավ, սակայն այն հասցրել էին ֆիքսել

«Հարութ ջան, որպեսզի հակազդես մեր ապօրինություններին, պարտադիր չէ, որ գաս այս միտինգին, տեղս լավ գիտես, քեզ հետ էլ հո միշտ կարող եմ հանդիպել»:

A1plus.am-ը գրում է, որ նման գրառում էր երեկ հայտնվել Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում` Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի կողմից: Գրառումը կատարվել էր նախաձեռնության` վաղը Ֆինանսների նախարարության մոտ նախատեսված բողոքի ակցիայի մասին հայտարարության տակ` ակցիային մասնակցել ցանկացող օգտատերերից մեկի հայտի հաստատման հաղորդագրության տակ: Առավոտյան գրառումն այլեւս չկար, սակայն նախաձեռնության անդամներից մեկը հասցրել էր այն ֆիքսել:

Ակցիայի նպատակն է` բողոք եւ անհամաձայնություն հայտնել նախարարության գործողությունների կապակցությամբ, այն է` գործատուների ու հաշվապահների վրա գործադրվող ճնշումները, երբ ստիպում են նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաեւ` ստիպում աշխատողներին` ընտրել ֆոնդեր եւ կառավարիչներ:

Առավել մանրամասն ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին