Հայտնի ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Ստեֆանովիչը՝ Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը, ձեռնամուխ է եղել լեգենդար «կնոջ, որը երգում է» կարիերայի սկզբի մասին ֆիլմի նկարահանմանը: Հիշողությունների և վավերագրական ֆիլմերի վրա հիմնված 12 սերիանոց գեղարվեստական ֆիլմը Ստեֆանովիչի նախատեսմամբ պատրաստ կլինի Ալլա Բորիսովնայի 65-ամյակին, որը կլրանա հաջորդ տարի:
Գլխավոր դերում հանդես է գալիս երիտասարդ դերասանուհի Լենկոմա Ալեքսանդրա Վոլկովան: Շատերի կարծիքով աղջիկը, ինչպես ջրի 2 կաթիլները, նման է պրիմադոննային իր երիտասարդ տարիքում՝ և տեսքով, և ձայնով: Heat.ru –ին հաջողվել է ներկա գտնվել նկարահանումներին, որը կատարվում է «հույժ գաղտնի»:
68-ամյա Ալեքսանդր Ստեֆանովիչը պրիմադոննայի սկանդալային ամուսիններից է: Նա երգչուհու երկրորդ ամուսինն է Կրիստինա Օրբակայտեի հորից՝ Միկոլաս Օրբակասից հետո: Հենց Ստեֆանովիչին են պատկանում բազմաթիվ գաղափարները Ալլայի իմիջի փոփոխության վերաբերյալ հեռավոր 80-ականներին: Այդ ժամանակ նա սովորական երգչուհուց վերափոխվեց երկրի գլխավոր աստղի, որի անձնական կյանքը ժողովուրդը քննարկում է մինչ օրս:
Պրմադոննայից աղմկահարույց բաժանումից հետո Ստեֆանովիչն այդպես էլ չկարողացավ մոռանալ նրան: Նրա գրչին են պատկանում աստղի հետ կյանքի մասին բազմաթիվ գրքերն ու հիշողությունները՝ հաճախ երգչուհու համար անցանկալի բացահայտումներով, որի համար Պուգաչովան խզեց բոլոր կապերը Ստեֆանովիչի հետ: Իսկ վերջինս, ընդհակառակը, շարունակում է հարցազրույցներ տալ և կիսվել լեգենդի կյանքի մանրամասներով:
Ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել էր վաղուց, սակայն իրականացնել այն ստացվեց լոկ հիմա: Ֆիլմի հիմնական «համուհոտը» այն տեսարաններն են, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա «երիտասարդ Պուգաչովային» տեսնել մերկ:
Խոսքը գնում է մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել գրեթե 30 տարի առաջ: Երիտասարդ Ալլային լուսանկարում է իր անձնական լուսանկարիչ Միխայիլ Մանեշինը այն ժամանակ, երբ երգչուհին որոշում է լողանալ Մոսկվայում բաց լողավազանում՝ չունենալով լողազգեստ: Իրադրությունից Ալլան դուրս է գալիս՝ պաղպաղակ վաճառողից վերցնելով սովորական սպիտակ խալաթը: Ավելի ուշ Ալլան խնդրում է Մանեշինին ջնջել այդ լուսանկարները, սական վերջինս մերժում է, իսկ տարիներ անց կիսվում է դրանցով հասարակության հետ: Հենց այս տեսարանն էլ խաղում է 27-ամյա դերասանուհի Ալեքսանդրա Վոլկովան:
Նկարահանումներն իրականացվել են Մոսկվայի «Լուժնիկի» սպորտային համալիրի բաց լողավազանում: Լողանալիս բարակ սպիտակ գործվածքը դերասանուհու մերկ մարմնի վրա թրջվելիս միանգամից դառնում է թափանցիկ, որն էլ հենց ռեժիսորը կանխամտածել էր:
Նկարահանումների մասին Ալեքսանդր Ստեֆանովիչը կտրուկ հրաժարվում է խոսել, որպեսզի ապագա ֆիլմի բոլոր գաղտնիքները չբացահայտի: Ավելին, նա պնդում է, որ ֆիլմում չի լինելու ոչ մի ռեալ անուն-ազգանուն: Վերջինս նա անում է կանխամտածված, որպեսզի հետագայում խուսափի դատական հայցերից:
Ինչպես պարզվել է, Պուգաչովան ֆիլմի մասին ոչինչ չգիտի: Նկարահանվող ֆիլմի մասին նորությունը նրա համար իսկական անակնկալ էր: