Իրավունք թերթը գրում է. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ 2013-2014 թվականների ընթացքում վերսկսելու է խաղարկային և վավերագրական ֆիլմերի կինոդիտումներ և քննարկումներ: Այս ավանդույթն, ըստ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի, 10 տարի առաջ էլ է եղել, սակայն դադարեցվել է, քանի որ ֆիլմերի հեղինակները հիմնականում բացակայել են քննարկումներից և դիտումներից: Գևորգյանցի կարծիքով նրանց բացակայության պատճառը հիմնակում վախն է: Ռուբեն Գևորգյանցը հաստատեց, որ ֆիլմերի դիտումները և քննարկումները կշարունակվեն մինչև 2014 թվականի այս նույն ժամանակը. Որպեսզի վերջապես իմանանք ինչ ունենք, ինչ ենք տալիս և ինչ ենք ստանալու,-շեշտեց Գևորգյանցը:
Նոյեմբերի 25-27-ը հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ռեժիսոր Ռուբեն Քոչարի <<Անունս Վիոլա է>>, Վիգեն Չալդրանյանի <<Ձայն լռության>> և Ա.Ազատյանի <<Ապակե կախազարդ>> ֆիլմերը: Դիտումներից հետո`նոյեմբերի 28-ին տեղի կունենա կլոր սեղան, որտեղ կքննարկվեն ցուցադրված ֆիլմերը և դրանց արդյունքերը կհրապարակվեն <<Կինո պլյուս>> ամսագրում:
Երկուշաբթի, Հենրի Մալյանի անվան թատրոնում ֆիլմերի դիտումներ մեկնարկը տրվեց Ռուբեն Քոչարի <<Անունս Վիոլա է>> ֆիլմով: Լոս-Անջելեսում այս ֆիլմի համար Քոչարին շնորհվել է <<Լավագույն կինոռեժիսոր>> մրցանակը և ի տարբերություն Լոս-Անջելեսի հանդիսատեսի հայաստանյան հանդիսատեսը բացասական կարծիք ունի ֆիլմի վերաբերյալ: Գուցե սրա վառ ապացույցը այն էր, որ կինոդիտումը անցկացվեց կիսադատարկ դահլիճում: Նշենք որ ֆիլմի ռեժիսորը ներկա չէր կինոդիտմանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում