▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիլմերի հեղինակներին թվում է` միասեռականներին ձեռ առան` դա մի ուրիշ ձևի խնդալու է...

Երեկ երկար համոզելուց հետո դիտեցի «Սուպեր մամա» ֆիլմը ու կարող եմ ասել, որ էդ ֆիլմը «Կուդրյաշկա Սուի, ու Ջազում են միայն աղջիկները» ֆիլմից թխած ինչ-որ մի միքս էր, իսկ ամենատարօրինակը, որ բոլոր հայկական նորագույն թեթև ժանրի ֆիլմերի հեղինակներին թվում է, որ եթե միասեռականներին ձեռ առան` դա մի ուրիշ ձևի խնդալու է...
Այ` «Կանի ու Օսկարի» թեկնածուներ, մի մոռացեք, որ էս աշխարհում լիքը հանճարեղ ֆիլմեր ստեղծվել են հենց նույնասեռականների կողմից ու նաև նույնասեռականներին ձեր ֆիլմերում նվաստացնելը պարզագույն մարդատյացության դրսևորում է, իսկ պլագիատն էլ նույնպես չի ընդունվում ձեր չսիրած նույնասեռին պատկանող «ժյուրիների»  կողմից... 
Դե ճիշտ են էլի ասում, որ հայերին չեն սիրում, դրա համար էլ ոչ մի միջազգային փառատոնում մեր ֆիլմերը նույնիսկ «Ճ.» կլասի մրցանակի չի արժանանում ...

 

Առաքել Սեմիրջյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին