▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիլիպ Կիրկորովն ավտոմրցաշավի մրցույթին ներկայացել իր երեխաների մայրիկի հետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օրերս Ֆիլիպ Կիրկորովը ներկա է գտնվել «Гран-При Радио Monte Carlo» ավտոմրցաշավին: Սկզբում երգիչը ներկայացել է միայնակ, սակայն որոշ ժամանակ հետո նրան է միացել մի կին, ով, ինչպես Ֆիլիպն է ներկայացրել, իր երեխաների կնքամայրն է եղել՝ Նատալյա Եֆրեմովան, ում փոքրիկները մայրիկ են անվանում: Ներկաներից շատերը զարմացած են եղել Նատալյայի ներկայությունից, քանի որ մինչ այս Կիրկորովը խնամքով թաքցրել է նրան: Անգամ փոքրիկների՝ Ալլա-Վիկտորիայի և Մարտինի, կնունքի ժամանակ Նատալյան իրեն հնարավորինս հեռու է պահել տեսախցիկներից:

Հիշեցնենք, որ ռուսական НТВ հեռուստաալիքի «Говорим и показываем» թոք-շոուն Ֆիլիպ Կիրկորովի ծննդյան 48-րդ տարեդարձի առթիվ ֆիլմ էր պատրաստել երգչի մասին, որի ընթացքում Ալլա-Վիկտորիան և Մարտինը պատմել էին, որ իրենց հետ միասին ապրում է նաև իրենց մայրիկ Նատաշան, ով ավելի ուշ պարզ դարձավ, որ երեխաների կնքամայրն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին