Сегодня.ua-ն գրում է,որ ուկրաինական «Ինչպես երկու կաթիլ» հեռուստաշոուի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովը վիրավորական արտահայտություն է թույլ տվել դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հասցեին:
Ռուսական արտիստը գնահատում էր նախագծի մասնակից Իրինա Ռոզենֆելդի ելույթը, ով ներկայացրել էր Ժաննա Ագուզարովայի կերպարը: Իրինայի ելույթը գնահատելուց հետո Կիրկորովը սկսել է սևեռուն հայացքով դիտել հաղորդման վարող Զավորոտնյուկին:
Հաղորդավարուհին հարցրել է. «Ֆիլիպ, ինչո՞ւ ես ինձ այդպես նայում», ինչին ի պատասխան սկանդալային արտիստն ասել է. «Ես նայում եմ, թանկագինս, եւ մտածում, որ ուղեղը 80 %-ով կազմված է հեղուկից: Սա փաստ է: Քիչ է, որ ոմանց մոտ այդ ուղեղն արգելակված է, շատերի մոտ էլ մինչեւ վերջ չեն լցրել: Սա նույնպես փաստ է»:
Կիրկորովը տհաճ իրավիճակ է ստեղծել եւ ինքն էլ փրկել է այն. «Քո մասին չեմ ասում, սեր իմ: Հենց այնպես… մտքեր են…»,- նշել է երգիչը: