▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖԻՖԱ-ն Լիոնել Մեսիին որակազրկել է 4 հանդիպումով

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին որակազրկման պատճառով բաց կթողնի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում ընտրանու առաջիկա չորս հանդիպումները, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստին որակազրկել է Չիլիի հետ հանդիպման (1-0) եզրային մրցավարներից մեկի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելու համար: Հարձակվողը նաև տուգանվել է 10 հազար շվեյցարական ֆրանկով:

Մեսիի որակազրկումը կսկսվի Բոլիվիայի հետ այսօր կայանալիք հանդիպումից: Արգենտինացիները հարավամերիկյան ընտրական գոտու 13-րդ տուրից հետո ընթանում են 3-րդ տեղում, իսկ Բոլիվիայի հավաքականը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

VivaroNews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին