Իսպանական Մալյորկա քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը: Այսօր տեղի ունեցան վերջին տուրի պարտիաները:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Հիկարու Նակամուրայի հետ: Շախմատիստները 44-րդ քայլում համաձայնեցին պարտիան ավարտել ոչ-ոքի արդյունքով:
Վերջին տուրի պարտիաներից միայն մեկը չավարտվեց ոչ ոքի: Դմիտրի Յակովենկոն սեւերով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ, վաստակելով 5.5 միավոր, հավասարվեց Լեւոն Արոնյանին:
Մեր գրոսմայստերի լրացուցիչ գործակիցներն ավելի բարձր էին, որը թույլ տվեց մեր շախմատիստին ճանաչվել մրցաշարի հաղթող: