▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյսբուքյան նախաձեռնությունը պահանջում է Զորի Բալայանին զրկել ՀՀ քաղաքացիությունից

Ֆեյսբուքում ստեղծվել է  նոր խումբ` Պահանջում եմ զրկել Զորի Բալայանին ՀՀ քաղաքացիությունից, որտեղ, մասնավորապես, նշված է. Օրերս հրապարակախոս,  ՀՀ քաղաքացի Զորի Բալայանը հանդես եկավ ՌԴ նախագահին ուղղված նամակով, որում Հայոց պետականությանը, Արցախի ազատությանը, Հայոց ինքնիշխանությանը լուրջ սպառնալիքներ ներկայացնող հորդորներ և առաջարկներ է ներկայացրել:

Ես, որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ անհապաղ զրկել Զորի Բալայանին ՀՀ քաղաքացիությունից:

 

Հիշեցնենք, որ իր աղմկահարույց նամակից հետո Զորի Բալայանն այսօր խոստացել է պատասխանել բոլոր մեկնաբանություններին ու քննադատություններին, ինչպես նաև վստահեցրել է, թե  Սերժ Սարգսյանը տեղյակ չէ իր նամակից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին