▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյքը Սովետի ժամանակվա անոնիմշիկի պես մի բան է

Արդեն էս աղմուկը կապված ֆեյքերի ապրելու իրավունքի հետ սկսել է ներվերիս ազդել: Ֆեյքը, ով ինքն իրեն թաքցնում ա ու ձեռի հետ էլ սրան նրան կպնում ա առանց պատասխանատվություն կրելու բացարձակ չմո յա: Սովետի վախտվա անանիմշիկի նման մի բան:

Ու ստեղ խոսքի ազատությունը ընդհանրապես կապ չունի: Ինչ խոսքի ազատւոթյան մասին է խոսքը, երբ չգիտես ով ա խոսում : Ինչո՞ւ չթաքնվող մարդը կարող է տուժի կարծիք հայտնելու համար, իսկ կակոյ-նիբուծ չնթռլոն աջուձախ սրով կտրի ու իրան ապահով զգա:

Թե տենց ա, սաղս դառնանք ֆեյք ու իրար հավեսով քրֆենք:

Սպանենք մարդկանց մեջ կարծիք արտահայտելու, կարծիքին տեր կանգնելու ու կարծիքի համար պատասխանատվություն կրելու զգացմունքը: Սպանենք մարդու ԵՍը, տեղը տալով ինչ-որ անհասկանալի բիոզանգվածին:

Տիգրան Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին