Մաս երրորդ
Առաջին մասն` այստեղ
Երկրորդ մասն` այստեղ
Գլեբին ուղղված մշտական հարձակումների հետևում մեծ քնքշանքն էր ու նա դա լավ գիտեր, դրա համար էլ չէր վիրավորվում: Ֆաինա Գրիգորևնան նրան տալիս էր երբեմն վիրավորական բնութագրականներ: Պետք է ասել, Ռանևսկայան շատերին էր վիրավորում իր բնորոշիչներով: Իսկ Գլեբն ուղղակի արձանագրում էր դրանք օրագրում առանց վիրավորանքի:
«Սավինան նման է բոժոժավոր շառաչող օձի», «Զավադկսին երկայնակի ձգած թզուկ է», «Գլեբ Սկորոխոդովը ոնց որ ֆոքստերիեր լինի»: Ահա Ռանևսկայայի բնութագրիչներից, որոնք նա շռայլում էր իր շրջապատի մարդկանց հանդեպ: Երբեմն ինքն իր հանդեպ էլ եր դաժան: Հատկապես Գլեբի հանդեպ խանդի տեսարաններից հետո նա իրեն կարող էր բոլորի ներկայությամբ հիմար համարել ու ասել, որ ինքը` Ռանևսկայան հիմար է:
Մի անգամ, երբ Գլեբն հոգնել էր երկատվել իմ ու մայրիկի ու Ռանևսկայաի միջև, որոշեց մեզ նրա տուն տանել: Սակայն Ռանևսկայան մեզ դիմավորեց բավականին անբարեհամբույր, եթե չասենք բառացիորեն վռնդեց: Ու հստակ հասկացրեց, որ չի պատրաստվում որևէ մեկի հետ կիսելու իր երիտասարդ բարեկամին, որ նաև իր պաժն էր, աշակերտն ու .... լավ թող լինի ժամանակագիրը:
Ահա մի քանի այլ օրինակներ Գլեբի օրագրից: «Ֆաինա Գրիգորևնան համադրելով տնային աշխատողի հաշվարկները բավական խիստ հաշվապահություն էր վարում: Մի անգամ նա գրեց.
-Եվ այսպես, այս տարվա հունվար ամսին ես կերել եմ հինգ կիլոգրամ միս, վեց կիլոգրամ ձուկ, միայն ամսի քսանմեկին, կարծեմ Լենինի հիատակի օրը ծախսվեց մեկ կիլոգրամ ապուխտ, երևի Նաթելլան` թատերագետ քննադատ Նաթելլա Լորդկիպանիձեն էր եկել, նա շատակեր է, քանի որ Եվդոկիա Կլեմեն, մեր տան աշխատողը հաջորդ օրը հաշվեգրեց ևս մեկ կլիոգրամ ապուխտ, որը կերա ես կամ դու, ինձանից թաքուն:
-Ոչ մի բանն էլ թաքուն չի եղել,- առարկեցի ես: Դուք ինքներդ ինձ համար ձվածեղ պատրաստեցիք, Ձեր սիրող ձեռքերով, ինչպես ինքներդ ասացիք: Ասեմ, ձվածեղը շատ համով էր ստացվել:
Նա մեկնեց ինձ թղթիկներով լի արկղիկը.
-Խնդրում եմ Ձեզ, սրանք գցեք խոհանոցի աղբատարի մեջ: Սրանց տեղն հենց այնտեղ է,- մեղմ ասաց Ռանևսկայան: