▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եզակի դեպք՝ ավիացիայի պատմության մեջ»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տոկիոյի օդանավակայանում վթարի է ենթարկվել Սապպորոյից ժամանող ազգային Ճապոնիայի ավիաուղիների օդանավը:
Բռնկված հրդեհը վայրկյանների ընթացքում կլանել է ողջ ինքնաթիռը:
Ու չնայած դրան` շուրջ 380 ուղևորներն ու անձնակազմը բոլորը` առանց բացառության բոլորը կարողացել են լքել ինքնաթիռն առանց որևէ վիրավորման և մահվան:
Դա եզակի դեպք է ավիացիայի պատմության մեջ:
Ինչպե՞ս:
Բոլոր ուղևորները Ճապոնիայում անգիր սերտում են կյանքի անվտանգության բոլոր կանոնները: Ճապոնական օդանավներում դրանց ծանոթացումը հինգ անգամ ավելի երկար ու մանրամասն է քան անգամ եվրոպականներում:
Այս օդանավի ողջ անձնակազմը ցուցաբերել է բացառիկ կարողություններ` մնացել է մինչև վերջին ուղևորը և կարգի տառին համապատասխան էվակուացրել է բոլոր 360 ուղևորներին: Վայրկյանների ընթացքում:
Բոլոր ուղևորները այրվող ու ծխով լցված, անլույս մնացած մութ օդանավում հերթ են կանգնել վթարային ելքերի մոտ: Խուճապ չի եղել: Ոչ ոք չի գոռացել, աղմուկը բացակայել է: Ոչ ոք չի շտապել առջևի կանգնածից առաջ անցնել ու շուտ լքել կործանվող օդանավը:
Բոլորն օգնել են միմյանց դուրս գալ օդանավից:
Որևէ ուղևոր չի վերցրել իր ձեռքի ճամպրուկը` հետևելով անվտանգ էվակուացիայի կանոններին և համաուղևորների անարգելք հեռանալու պայմանին:
Միակ խախտումը, որ թույլ է տրվել` մի ուղևորի կողմից երեք վայրկյան տևողությամբ հեռախոսային նկարահանումն է էվակուացիայի ամենասկզբից: Ըստ ճապոնական կանոնների` էվակուացիայի ժամանակ արգելվում է նկարահանումներ կատարել:
Ժողովուրդներ կան, որ կարգապահության և հասարակության ու ազգային միասնության, միասնական օրակարգի, պետության ու քզգի` հանրության սեփական կյանքի հանդեպ գերակայություն ունենալու գիտակցության և ոչ ինդիվիդուալիստության շնորհիվ անկոտրելի են և հարատևելու են հավերժ:
Եվ կան, որ ինդիվիդուալիստների կարճատես ու անկազմակերպ նшխրի սկզբունքով են ապրում: Դրանց համար կարևոր է ուտելը, թրքելն ու օրից օր կարևոր չէ թե որտեղ` փող փախցնելով ապրելը: Ապրում են` մինչև գալիս է դրանց չապրելու անխուսափելի պահը»։

Տոկիոյի «Հանեդա» միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ Japan Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը բախվել է մեկ այլ ինքնաթիռի ու բռնկվել։ Օդանավում գտնվել է մոտ 400 մարդ, բարեբախտաբար բոլորը տարհանվել են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին