▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԽԽՎ-ում ընդունված հակահայ զեկույցը քաղաքական ոչ մի հետևանք չի ունենա.Խոսրով Հարությունյան

Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» խիստ հակահայ զեկույցը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանին օրեցօր զարմացնում է այս կառույցը.

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկի ընդունած որոշումը ոչ մի քաղաքական հետևանք չի ունենա։ Եվրոպայի խորհուրդը մանդատ չունի քաղաքական հարցերով զբաղվելու. դա մարդու իրավունքների ինստիտուտ է։ Ադրբեջանում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետապնդումների, մարդու իրավունքների ակնհայտ խախտումների մասին խոսելու փոխարեն խոսում են Արցախի մասին։ Բոլոր եվրոպական կառույցները մերժեցին Ադրբեջան դիտորդ ուղարկել և միակը, որ ուղարկեց՝ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովն էր: Սա ինչ-որ մի բան ասում է, չէ՞: Հաշվի առեք նաև այն, որ մոտ 300 անդամներից 24-ն է  կողմ քվեարկել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորը:

Նշենք, որ վերոնշյալ զեկույցը կներկայացվի 2016թ.-ին՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի քննարկման ժամանակ։

Անի Կարապետյան

Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» խիստ հակահայ զեկույցը:
 ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանին օրեցօր զարմացնում է այս կառույցը.
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկի ընդունած որոշումը ոչ մի քաղաքական հետեւանք չի ունենա։ Եվրոպայի խորհուրդը մանդատ չունի քաղաքական հարցերով զբաղվելու. դա մարդու իրավունքների ինստիտուտ է։ Ադրբեջանում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետապնդումների, մարդու իրավունքների ակնհայտ խախտումների մասին խոսելու փոխարեն խոսում են Արցախի մասին։ Բոլոր եվրոպական կառույցները մերժեցին Ադրբեջան դիտորդ ուղարկել և միակը, որ ուղարկեց՝ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովն էր: Սա ինչ-որ մի բան ասում է, չէ՞: 
Նշենք, որ վերոնշյալ զեկույցը կներկայացվի 2016թ.-ին՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի քննարկման ժամանակ։
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին