▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԽԽՎ-ում դատապարտել են ՀՀ իշխանություններին

ԵԽԽՎ-ում հույն պատգամավոր Յոաննետա Կավադիան լիագումար նիստում ներկայացրել է փաստաթուղթ, որով Վեհաժողովը դատապարտում է ՀՀ իշխանություններին եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցում մասնավորապես նշվում է, որ հայկական պատվիրակությունը եւ ՀՀ իշխանությունները չեն համագործակցել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի պատրաստման աշխատանքներին:

«Վեհաժողովը խստորեն դատապարտում է հայկական պատվիրակությանը եւ ՀՀ իշխանություններին նշված թեմայով զեկույցի պատրաստման աշխատանքներում համագործակցության բացակայության համար: Վեհաժողովն այս պահվածքը համարում է անհամատեղելի անդամ պետության պարտավորությունների եւ հանձնառությունների հետ: Այնպես որ, Վեհաժողովը պետք է քննարկի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն խորհրդարանականների այս եւ նմանատիպ պահվածքի դատապարտման առումով»,- գրված է փաստաթղթում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին