Այսօր Փարիզում ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստում Ադրբեջանի գծով կառույցի նոր զեկուցող է նշանակվել:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, Պեդրո Ագրամունտի փոխարեն Ադրբեջանում մարդու իրավունքների գծով զեկուցող է նշանակվել բելգիացի խորհրդարանական Ալեն Դեստեկսեն:
Պեդրո Ագրամունտը Ադրբեջանի գծով ԵԽԽՎ զեկուցող էր նշանակվել 2014 թվականին: 2016 թվականի հյունվարին ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ, որպես զեկուցողի նրա լիազորությունները դադարեցվել էին: