▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղնիկներում տեղի ունեցած դիվերսիայի հետքերով (մաս 3)

(Դիվերսիայի հետքերով) Եղնիկներում անցկացրած վերջին օրվա նկարահանումները... Այցելեցինք գիշերը ականանետներով ռմբակոծված մեր դիրքերը նախ համոզվելու, որ ամեն ինչ նորմալ է երկրորդն էլ, որպեսզի տեսնենք թե արդյո՞ք տղերքը ընկճված են վերջին օրերի թշնամու խիստ ակտիվ լինելուց թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ մեր նկարահանումներից ընդամենը մի քանի օր առաջ էր նույն այդ դիրքերից մետրերի վրա դիվերսիոն հարձակում եղել, ինչի արդյունքում, ցավոք,  մենք ունեցանք 4 զոհ:

Ադրբեջանական դիվերսիոն խումբն ամբողջովիոն ոչնչացվեց ինչպես նաև նրանց օգնության եկած ասքյարներից մի քանիսը: Տեսանյութի սկզբում ուր կանգնած խոսում եմ մեր հեռանալուց մի քանի րոպե հետո հերթական ականը պայթեց, ինչին հաջորդել է մեր տղաների պատժիչ գործողությունները որի շնորհիվ էլ թշնամին համեմատաբար խաղաղվել է վերջին շաբաթվա ընթացքում: Փառք մեր զավակներին, որ այսօր պահում պահպանում են մեր երկրի ու երկրում մնացած բնակչության և երկրից հեռացածների ազգականների անդորրն ու խաղաղությունը...

Արշակ Զաքարյան

Կարդացեք նաև` Եղնիկներում տեղի ունեցած դիվերսիայի հետքերով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին