«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք»-ի աչքից չվրիպեց, որ երեկ գործադիրի նիստից հետո կառավարություն էր շտապում «Արձագանք» խմբի համահիմնադիր, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:
Այցը հատկանշական էր, քանի որ վերջին շրջանում Ե.Պետրոսյանը հանրությանը ներկայացավ ոչ թե նոր ստեղծագործություններով, այլ քաղաքական տեսակետներով, ընդ որում՝ հանդես գալով ամենաընդդիմադիր դիրքերից: ՊՊԾ գունդը գրավողների արդարացնող եւ իշխանություններին անխնա քննադատող Պետրոսյանը կառավարությունում մնաց մոտ կես ժամ: Իսկ դրանից հետո անցավ գործի՝ օգնելով աշխատակիցներից մեկին կառավարության շենքի լույսերը փոխել ու նորոգել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում