▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղբա’յր, ի՞նչ անենք սա.Ռուբեն Հակոբյանը`«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ

 

ԱԺ արտահերթ նիստում ներկայացվել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին»  նախագիծը, որի  հեղինակներն են`  Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Սամվել Ֆարմանյանը:

Մեծ ոգևորության Աժ-ում հանգեցրեց գեներալ Մանվել Գրիգորյանի ելույթը, ով նշեց, որ հատկապես Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի «խաթեր» է եկել, խոսում:

Ապա անդրադառնալով նախագծին և, այն, թե ինչ կարծիքներ հնչեցին դրանց մասին` ասաց.

«Ձեր դուրը չի գալիս ախպեր ջան, ասեք, 6 տարի, տասը տարի, գրենք» ,-ասաց գեներալը` անդրադառնալով ազատամարտիկներին, որոնք, ըստ նրա, պետք է պաշտպանվեն ոչ միայն ընտանիքի անդամների, այլ հրամանատարների կողմից:

Ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ում խոսքով, եթե վաղը օինագիծը վերցնեն, նայեն, շատ կհիասթափվեն.

«Ես հասկանում եմ գեներալներին, սակայն դիմում եմ օրենսդիրներին. Դուք չե՞ք տեսնում, որ սա թերի է: Պետք էր լուրջ աշխատել, եթե գրագետ կարդան օրենքը` կասեն եղբա’յր, ի՞նչ անենք սա: Համաձայն եմ, որ օրենքը ուշացած է, բայց կարծում եմ, որ մեկ, երկու ամսում փոփոխություններ պետք է լինեն` բերելով իրական տեսքի` հայրենասիրական պաթոսին համարժեք դարձնելու համար»,-եզրափակեց պատգամավորը:

Նախագիծը սթափ գնահատելու կոչով հանդես եկավ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը` նշելով, որ պետք է ոչ միայն բարոյական խնդիրները լուծենք, այլ, նաև սոցիալական:

«Պատշաճ չենք վերաբերել զոհված մարդկանց, որի արդյունքում երիտասարդները խուսափում են բանակից»,-փաստեց պատգամավորը` կարևորելով լուծել առաջնահերթ առողջական, ապա սոցիալական խնդիրները` հավելելով. «Որ վաղը չկախենք գլուխներս` ընդունած նախագծի առջև»:

Նախագծի հեղինակ Սամվել Ֆարմանյանն ասաց, որ կքննարկեն հնչած առարկությունները:

Ինչ վերաբերում է նախագծին, ապա այն ընդունվեց միաձայն, այսինքն 99 պատգամավորները միասնաբար կողմ քվեարկեցին «Երկրապահ կամավորներին կարգավիճակ տալու մասին» օրենքի նախագծին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին