ԱԺ-ում քննարկում է Հայաստանի գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը.
«Հայաստանը խոպան դարձրած ընկերությունների մասին քննարկումները շարունակվում են: Սա մեծ քրեական գործի նյութ է: Եվ դա պետք է արվի, որ տեսնենք՝ ով ինչ է թալանել. բռնենք, դատենք, առգրավվենք, հետ բերենք բյուջե, ժողովրդին էլ ասենք, թալանում էին, հիմա հետ ենք բերել: Ասում են՝ 20 միլիոն դոլար գազը կորավ: Ո՞նց կարող է կորչել: Այն գնում է որոշ գազալցակայաններ, վաճառվում է և գնում համապատասխան տեղեր: Հսկեք, բռնեք, դատեք, ժողովուրդ: Պետությունն ո՞ւր է, երբ պետք է ասի՝ եղբա՛յր, հոպ, այս ի՞նչ եք անում: Խոսում եք Իրանից գազ բերելու մասին: Օրինակ Իրանից եկող գազի կորուստներն ինչքա՞ն են և, հետո, ժողովուրդ, մոռացել եք, որ դուք ԵՏՄ անդամ պետություն եք: Իրանից ո՞նց եք գազ բերելու: Մոռացե՞լ եք, որ պայամանգիր ունեք մինչև 2040-ական թվականը, որ ողջ բաշխիչ գազային ցանցը հանձնված է նրանց: Եթե թույլ չտան, ո՞նց եք Իրանից գազ բերելու: Կարողա ղազախները դեմ են, նրանց հարցրե՞լ եք»,-ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը: