armlur.am-ը գրում է, որ հոկտեմբերի 18-ին` շաբաթ օրը, հերթական էլիտար հարսանիքն է սպասվում. Գեղարքունիքի մազպետ Ռաֆիկ Գրիգորյանն այդ օրն ամուսնացնելու է իր որդուն՝ Կարեն Գրիգորյանին, ով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդականն է: Հարսնացուն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի դուստրն է` Նաիրուհի Սահակյանը:
Ինչպես և շատ այլ էլիտար հարսանիքների դեպքում, հարսանեկան խնջույքը տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Սպասվում է շատ մեծ խնջույք, որին ներկա է լինելու ՀՀԿ ամբողջ վերնախավը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում