mitk.am-ը գրում է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ Լաս Վեգասի Տրոպիկանա խաղատանը կազմակերպվում է Մաֆիա խաղի աշխարհի մրցաշար, որին մասնակցում է մոտ 60 ներկայացուցիչ Երևանից, Մոսկվայից, Կիևից և Լոս Անջելեսից:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 30 հազար դոլար:
Հայաստանից Մաֆիայի մրցաշարին մասնակցել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի «Մաֆ» ակումբի հիմնադիրներից Գուրգեն Արսենյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, «Շարմ» ընկերության այլ ներկայացուցիչներ: Ջաղինյանի մասնակցությունը ևս մեկ անգամ ապացույցն է այն բանին, որ նա իր տեղում չէ: Ջաղինյանը, ով ԱԺ ամբիոնից երկու հոդաբաշխ նախադասություն չի կարողանում կապել իրար, իր վարած կադրային քաղաքականությամբ բացարձակ քաոսի է վերածել հանրային հեռուստաընկերությունը: Նա նաև գրավադրել է Հանրային հեռուստաընկերությանը պատկանող նախկին «Երևան» կինոստուդիայի շենքը և, իր բուն ֆունկցիաներով զբաղվելու փոխարեն, փաստոերեն զվարճանում է Լաս Վեգասի խաղատներում: Իսկ թե ինչ փողերով՝ մնում է ենթադրել:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում