Եվս մեկ ադրբեջանցի երգեց հայի հետ. Ադրբեջանցի երգիչ Էլթոն Հուսեինալիևը հայկական երգ է երգել: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Տեղեկատվության համաձայն համացանցում հայտնված «Բալա» երգի ձայնագրությունը համատեղ կատարել են Էլտոն Հուսեինալիևը և հայ երգիչ Վաչե Ամարյանը:
Պետք է նշել, որ ժողովրդական արտիստուհի Բիլիանտ Դադաշովան Facebook-ի իր էջում կատարումը մեկնաբանել է այսպես. «Հիանալի կատարում, բրավո»: