Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ 88 տարեկանում կարճատև հիվանդությունից հետո մահացել է Եվրոպայի ամենահարուստ կանանցից մեկը՝ Իսպանիայի դքսուհի Ալբան:
Վերջինս 2011-ին ամուսնացել էր իրենից 24 տարի փոքր պետական պաշտոնյայի հետ: Հարսանիքից անմիջապես հետո դքսուհու ամուսինը` Ալֆոնսե Դիեսը, ստորագրել էր փաստաթուղթ, որով հրաժարվել է կնոջ հարստությունից: Ներկայումս արդեն հայտնի է, որ դքսուհի Ալբան ոչինչ չի թողել իր 64-ամյա ամուսնուն։ Սակայն նրա վեց երեխաներից յուրաքանչյուրը կստանա մեկական պալատ և ընդհանուր 3.5 մլրդ ֆունտ ժառանգություն:
Այսպիսով՝ դքսուհու ժառանգության մեծ մասը` այդ թվում մի շարք անշարժ գույքեր, գեղանկարչության 50.000 նմուշից բաղկացած հավաքածու և 18.000 հազվագյուտ գրքեր, անցել է նրա երեխաներին և թոռներին: