Պրահայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչեւ 12 տարեկանների մրցույթում առաջին տեղը գրավել է Մամիկոն Ղարիբյանը, իսկ մինչեւ 18 տարեկանների մրցույթում՝ Մանուել Պետրոսյանը։ Այս մասին գրում է orer.eu-ն՝ ավելացնելով, որ նրանց պատվին երկու անգամ հնչել է Հայաստանի օրհներգը։ Հայաստանի եւս երեք ներկայացուցիչներ գրավել են մրցանակային տեղեր եւ արժանացան մեդալների ու գավաթների։ Հայկ Մարտիրոսյանը, ով 4 տարի առաջ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Պրահայում, այս անգամ 18 տարեկանների մրցույթում գրավել է 5-րդ տեղը։ Մինչեւ 12 տարեկան աղջիկների մրցույթում Մարիամ Խտյանը գրավեց 4-րդ տեղը, իսկ Արամ Հակոբյանը 16 տարեկանների մրցույթում զբաղեցրել է 5-րդ տեղը։ Եւս մեկ հայուհի՝ 12 տարեկան Եվա Ստեփանյանը Ռուսաստանից գրավել է 3-րդ տեղը։ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է 2-րդ տեղը, զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին։ Ռուսները ստացել են մրցանակային 20 տեղ, այդ թվում՝ 5 ոսկե մեդալ։
Եվրոպայի 2 չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի և Մանուել Պետրոսյանի պատվին 2 անգամ հնչեց ՀՀ օրհներգը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet