▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպան շփոթված է Սարգսյանի որոշումից

azatutyun.am-ը գրում է, որ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակ Փիթըր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ Եվրոպական հանձնաժողովում ուշի-ուշով հետևում էին Մոսկվայում ընթացող Պուտին-Սարգսյան հանդիպմանը, սակայն ձեռնպահ է մնացել  որևէ գնահատականից կամ մեկնաբանությունից:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներըն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, համաձայն որի Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։

Եվրահանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ այժմ այդ տեղեկատվությունը ճշտում են իրենց հայաստանյան գործընկերների հետ, և պաշտոնական որևէ հայտարարություն կամ պատասխան կարող են տալ միայն Հայաստանի բանագնացների կողմից որոշակի մանրամասների տրամադրումից հետո:

Հիշեցնենք, որ ակնկալվում է, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում պիտի նախաստորագրվի ԵՄ - Հայաստան Ասոցացման համաձայնագիրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին