▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպան փակում է դռները փախստականների առջև

Եվրախորհրդի նախագահը հայտարարել է այլևս փախստականներ չընդունելու հարցով անդամ երկրների որոշման մասին: Թուրքիան էլ իր հերթին առաջարկել է ընդունել այն փախստականներին, ում առջև Եվրոպայի դռները փակ են:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Թասքը անդամ երկրներին կոչ է արել միասնաբար աշխատել փախստականների ճգնաժամը լուծելու համար ասելով, թե միասնության պակասը քայքայում է նրանց վստահությունը միմյանց հանդեպ:

Հինգշաբթի օրը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Սիփրասի հետ հանդիպումից հետո, Թասքը անօրինական կերպով Եվրոպա մուտք գործող փախստականներին կոչ է արել Եվրոպայից հեռու մնալ:

«Եվրոպա մի եկեք: Մաքսանենգներին մի հավատացեք: Այդ ամենը արդյունք չի ունենալու: Հունաստանը կամ եվրապական որևէ այլ երկիր այլևս բաց չի լինի տարանցիկության համար»:

Հինգշաբթի օրը Հունաստանը լքող փախստականներին թույլ չեն տվել մուտք գործել Մակեդոնիա:

Փախստականներին ասել են, թե նրանց անձնագրերը Հունաստանի ոստիկանության համակարգչով կազմված կնիք ունեն, ինչը Մակեդոնիայում չի ընդունվում:

Եվրախորհրդի նախագահը ուրբաթ օրը Ստամբուլում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Թուրքիան առաջարկել է համաձայնագիր ստորագրել եվրապական 14 երկրների հետ, ըստ որի Անկարան արագորեն կընդունի Եվրամիության կողմից մերժված փախստականներին:

Ամերիկայի ձայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին