Մայիսյան հերոսամարտերը և ՀՀ առաջին հանրապետության կերտումը միջազգային լուրջ քայլեր էին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտ. թեկնածու Մհեր Հովհաննիսյանը՝ զուգահեռներ անցկացնելով անցյալի և ներկայի միջև.
«Շատ հաճախ պատմական դեպքերը կրկնվում են: Վերջերս ՀՀ կառավարությունը կանգնել էր խնդրի առջև՝ Եվրոպա, թե՞ Ռուսաստան: Նույն խնդիրը 1918-20-ականն թթ. արդեն ընթանում էր.հույս չկար, որ Խորհրդային միությունը մնալու էր, բայց հայկական կողմն այս կողմնորոշումը պահում էր: 1919 թվականից հետո մենք բռնեցինք եվրոպական ճանապարհ: Իհարկե, ստացանք Սևրի պայմանագիր, բայց բոլորս էլ լավ գիտենք, որ այն մնաց թղթի վրա: Խորհրդային Ռուսաստանը մեզ 90.000 քմ տարածք չէր խոստանում, ասում էր՝ մնում է այնքանը, որքանը որ կա»,-ասաց Մհեր Հովհաննիսյանը՝ հավելելով.
«Մենք այնպիսի տարածաշրջանում ենք գտնվում, որտեղ համաշխարհային քաղաքական խաղերն անընդհատ կրկնվում են և այստեղ ժամանակ առ ժամանակ դերերի և տեղերի փոփոխություն է լինում, նույնը և այն ժամանակ»:
Անի Կարապետյան