▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրո-2016. վիճակահանության արդյունքները

Ֆրանսիայում կայացավ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Մրցաշարը տեղի է ունենալու Ֆրանսիայում, հաջորդ տարվա ամռանը:

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին 6 խմբեր:

A խումբ. Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռումինիա, Ալբանիա

B խումբ. Անգլիա, Ռուսաստան, Ուելս, Սլովակիա

C խումբ. Գերմանիա, Ուկրաինա, Լեհաստան, Հյուսիսային Իռլանդիա

D խումբ. Իսպանիա, Խորվաթիա, Չեխիա, Թուրքիա

E խումբ. Բելգիա, Իտալիա, Շվեդիա, Իռլանդիա

F խումբ. Պորտուգալիա, Ավստրիա, Իսլանդիա, Հունգարիա

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջիկա առաջնությանը առաջին անգամ մասնակցելու են 24 թիմեր:

Խմբերից 1/8 եզրափակիչ փուլ դուրս կգան առաջին երկու տեղերը գրաված թիմերը և 3-րդ տեղ գրաված հավաքականներից լավագույն արդյունքը ցույց տված 4 հավաքականները: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին